Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքները:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե օրենքներն ավելի վաղ ընդունվել էին Ազգային Ժողովի կողմից: