Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության 10 դեպքից՝ 9-ը, կողոպուտի 5 դեպքից՝ 2-ը, շորթման եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի՝ 3 եւ մարմնական վնասվածք հասցնելու՝ 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 15 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: