Կործանված Boeing 777 ողբերգությունը երկնքից չէր ընկել, այն վաղուց էր պատրաստվում: Ռուսական զրահատեխնիկան եւ հակաօդային պաշտպանության միջոցները հատել են ինքնիշխան Ուկրաինայի սահմանը, իսկ Եվրոպան գերադասում է անամոթաբար նայել այլ ուղղությամբ, իր ֆեյբուքյան էջում գրառել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվլին:

«Իհարկե, այս անօրինականության գլխավոր մեղավորը նստած է Կրեմլում, սակայն  առանց Բեռլինի, Բրյուսելի, Հռոմի եւ այլ մեղսակիցները հազիվ թե Կրեմի հրեշը համարձակվեր ամենօրյա արյունալի որսի», - գրում է Սահակաշվիլին:

Բրյուսելում կայացած ֆորումին եվրոպական երկրներից մեկի արտգործնախարարը ագրեսիվ կերպով հակադարձել է վրացական նախկին նախագահին. «Դուք առաջարկում եք ռմբակոծել Ռուսաստանը», ինչին Սահակաշվիլին պատասխանել է. «Ոչ, սպասեք մինչեւ նրանք ձեզ կռմբակոծեն»: