Փրկարար ծառայությունըհուլիսի 18-ին, ժամը 11.21-ին տեղեկություն է ստացել, որ Սեւանա լճում լողալիս քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ա. Գ.-ին (ծնվ. 1989թ.) եւ տեղափոխել 2-րդ հանրային լողափի բուժկետ որտեղ նա ստացել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել: