Հայաստանի հյուսիսային շրջաններում առաջիկա հանգստյան օրերին  գիշերային առաջին ժամերին եւ երեկոյան  հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, որը կուղեկցվի հարավարեւմտյան քամու ուժգնացումներով՝ մինչեւ 18-23մ/վրկ. արագությամբ:

Հանրապետության մնացած մարզերում օդերեւութաբանները կանխատեսում են առավելապես առանց տեղումների եղանակ: Կիրակի օդի ջերմաստիճանն աստիճանաբար կսկսի նվազել

«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում գիշերային ժամերին եւ երեկոյան հնարավոր է ամպրոպ, կա նաեւ կարճատեւ անձրեւի հավանականություն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի+22+24, վաղը ցերեկը՝ +36+38  աստիճան տաքություն:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+31,

Կոտայքում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+31,

Գեղարքունիքում՝  գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+31,

Լոռիում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+30,

Տավուշում՝   գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+36, 

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+31,   

Արագածոտնի նախալեռներում՝  գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +35+37,

Արարատում՝  գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +36+38,

Արմավիրում՝  գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +36+38,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+31, 

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +36+38,  

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +34+38,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +27+32,  

Լեռնային Ղարաբաղում՝  գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +31+34: