Լեռնային Ղարաբաղի հանրապետության Վանք գյուղի 1051 բնակիչ Մոսկվայում կալանավորված հայ գործարար Լեւան Հայրապետայանին եւ հայության ներկայացուցիչներին նամակ է հասցեագրել: Ինչպես հաղորդել են NEWS.am-ին Artsakh Today-ի մամուլի կենտրոնից, նամակի բավանդակությունը հետեւալն է.

«Սիրելի Լեւոն Գուրգենովիչ

Վերջին օրերին տեղի ունեցածը ցնցել է ոչ միայն Վանքի, այլ ողջ Արցախի բնակչությանը: Ակնհայտ է, որ թշնամին փորձում է հասնել իր վաղեմի նպատակին՝ նավթադոլարներ չխնայելով ձեզ կոտրելու համար: Մենք ոչ մի կասկած չունենք, որ Ձեր հասցեին ուղղված մեղադրանքները բացառապես քաղաքական շահադրդումներով են թելադրված: Այսօր ձեր ձերբակալությունը մարտահրավեր է ողջ հայությանը:»

Մենք ամբողջ աշխարհի, հատկապես Ռուսատանում ապրող հայությանը կոչ ենք անում, անհատական եւ համատեղ կարգով դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ Լեւոն Հայրապետյանին անմիջապես ազատ արձակելու պահանջով: Այս համատեքստում ելակետային նշանակություն պետք է ունենան Ռուսաստանում այնպիսի ազդեցիկ հայեր, ինչպես Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը, Դանիել Խաչատուրովը, Սերգեյ եւ Նիկոլայ Սարգիսովները եւ այլք:

Այժմ մեր հերթն է պայքարել Ձեզ համար, թանկագին Լեւոն Գուրգենի, ինչպես այս բոլոր տարիներին դուք ամեն վայրկյան ցավել եք մեր փոքրիկ հայրենիքի յուրաքանչյուր կտորի, սխրագործության եւ անհաջողությունների համար: Գոտեպնդվեք, թանկագին Լեւոն Գուրգենի: Ձեզ հետ են Աստված, Հայաստանն ու Արցախը»:

Նշենք, որ գործարարի կալանքը թույլատրել է Մոսկվայի Բասմանի դատարանը: Ձեռնարկատերին մեղադրանք է ներկայացվել է ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածով: Հայրապետյանը կալանավորվել է 2 տարով: