Սեւանա լճի մակարդակի ներկայումս նկատվող իջեցումը մտահոգիչ է , հուլիսի 18-ին լրագրողներին ասել է ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

Ըստ նրա՝ լճում ջրի մակարդակը բարձրացնելը,  այնուհետեւ իջեցնելն ավելի վտանգավոր է, քան ընդհանրապես չբարձրացնելը: Ափամերձ գոտու օրգանական եւ ոչ օրգանական նյութերը, այդ թվում նաեւ՝ վնասակար, ափային գոտում են հայտնվում եւ  նվազման դեպքում լցվում լիճը:

Բացի դրանից, որքան ցածր է լճում ջրի մակարդակը, այնքան այն ավելի է տաքանում, ընդ որում այն շերտերը, որտեղ ձուկն է բնակվում, ինչն անբնական է դրա համար: 

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի տվյալների, 2014 թ. սկզբին Սեւանի ջրի մակարդակը կազմել է 1900 մ 16 սմ, այժմ  1900 մ 48 սմ է: Այնուամենայնիվ, խորհրդարանի որոշմամբ, այս տարի լճից ջրառը պետք է հասնի 270 միլիոն խմ-ի՝ սովորական 170 միլիոնի փոխարեն: Ամռանը ջրի բարձր գոլորշիացմանը զուգահեռ, իրական վտանգ է ստեղծվում, որ մինչեւ տարեվերջ լճում ջուրն ավելի քիչ կլինի, քան նախկինում, ինչը հակասում է Սեւանա լճի մասին օրենքին: