Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 15.27-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի հիվանդանոցի մոտակայքում «Զիլ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Հ. Մ.-ի «ԶԻԼ» մակնիշի 195 OT 64 hամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:





























