Գազայի հատվածում իսրայելական գործողության հետեւանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 300-ի՝ կորուստները կտրուկ շատացել են դիմադրության ցամաքային փուլին անցմանը զուգընթաց, փաստում են տեղական բժիշկները:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Քիդրան հուլիսի 18-ը՝ «ցամաքային փուլի» մեկնարկի օրը, որակել է 12-օրյա ռազմական արշավի ամենաարյունալի օրը:
«Երեկվանից զոհերի թիվը հասել է 52-ի, այդ թվում՝ մեկ ընտանիքի միանգամից 8 անդամ: Ընդհանուր առմամբ, գործողության արդյունքում զոհերի թիվը 309 է, այդ թվում՝ 72 երեխա, 24 կին, 18 տարեց մարդիկ», - ասել է «RIA Novosti»-ն:
Ալ-Քիդրայի տվյալներով՝ վիրավորվել են Գազայի 2270 բնակիչ, որոնցից 657-ը՝ երեխաներ, 408-ը՝ կանայք եւ 100 տարեցներ:
Իսրայելական կողմից զոհվածների թիվը 2-ն է: Մեկ զինծառայող զոհվել էր մեկ օր առաջ անկլավի հյուսիսում: Երկրորդը խաղաղ բնակիչ է, ով մեկ շաբաթ առաջ մահացել էր ռմբակոծման արդյունքում:





























