ՄԱԿ-ի ԱԽ անդամները իսրայելա-պաղեստինյան վիճակի լարվածությանը նվիրված արտակարգ նիստի ընթացքում կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում:

ԱԽ-ն լուրջ մտահոգություն է հայտնել զոհերի աճող թվի կապակցությամբ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Հաղորդվել էր, որ հուլիսի 20-ին զոհվել է հարյուր պաղեստինցի: Իսրայելի բանակի կողմից այդ օրը սպանվել էր 13 զինծառայող: 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը խիտ բնակեցված վայրում ռազմական գործողություններն անվանել է «վայրագություն»:

Ավելի վաղ Պաղեստինի ՀԱՄԱՍ զինված խմբավորումը հայտնել էր Գազայի հատվածում մարտերի ընթացքում իսրայելցի զինվորականի գերեվարման մասին: ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Ռոն Պրոսորը հերքել է այդ տեղեկությունը: