Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դիտարկմանն է ներկայացրել հուլիսի 17-ին Դոնեցկի մոտ տեղի ունեցած եւ 298 կյանք խլած մալայզիական «Բոյինգ»-ի վթարի իր բանաձեւը:
ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտնել է, որ փաստաթղթում պահանջվում է աղետի անկողմնակալ քննություն: Այլ պահանջներին Չուրկինը չի անդրադարձել:
Ավելի վաղ իր տարբերակն էր ներկայացրել Ավստրալիան (ավիավթարից զոհվել է այդ երկրի 27 քաղաքացի): Փաստաթուղթը ռուսամետ ակտիվիստներից պահանջում է «անմիջապես անվտանգ, ամբոջական եւ անարգել հասանելիություն ապահովել» քննության համար:
Ավստրալիայի բանաձեւի նախագծում նշվում է, որ ուղեւորատար օդանավը խփվել է, եւ պահանջում են պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Ըստ Չուրկինի՝ Ռուսաստանը կարող է աջակցել նաեւ այդ տարբերակին, եթե դրանում պարունակվի անաչառ քննության պահանջ: Սպասվում է, որ Ավստրալիայի առաջարկած բանաձեւի նախագիծը կքննարկեն հուլիսի 21-ի նիստում՝ ժ. 15:00-ին:





























