Դամասկոսում իրիայի Արաբական Հանրապետության փոխնախագահ Նաջահ Աթարը երդվել է երկրի նախագահ Բաշար Ասադի առաջ: Նախագահը շնորհավորել է նրան եւ աշխատանքում հետագա հաջողություններ մաղթել, փոխանցում է ՍԱՆԱ-ն:

Նախագահ Բաշար Ասադը Նաջահ Աթարին փոխնախագահ էր նշանակել N228 հրամանագրով: Աթարը 1954թ.  ավարտել է Դամասկոսի համալսարանը եւ կրթությունը շարունակել Մեծ Բրիտանիայում՝ իսլամական հետազոտությունների դիպլոմ ստանալով: 1958թ.-ից Էդինբուրգի համալսարանում արաբական գրականագիտության դոկտոր է:  Նա միջազգային հարաբերությունների եւ գրական-գեղարվեստական քննադատության բնագավառի մի շարք դիպլոմներ ունի: 1976թ.-ից մինչեւ 2000թ. եղել է Սիրիայի մշակույթի նախարարը: