Գազայի հատվածում իսրայելյան գործողության հետեւանքով զոհերի թիվը 500-ից անցել է, հայտնում է  Agence France-Presse-ը:

«Գազայի հատվածում շարունակվող ագրեսիայի զոհերի թիվը հասել է 501-ի, վիրավորների թիվը 3135 է», — ասված է հաղորդագրությունում:

Բացի դրանից, հայտնի է դարձել, որ հուլիսի 20-ին Գազայի հատվածում զոհվել է 13 իսրայելցի զինվոր, փոխանցում է Իսրայելի պաշտպանության բանակի բլոգը:

Ընդ որում` զոհված երկու զինծառայողները ԱՄՆ քաղաքացիներ են, փոխանցել են ԱՄՆ պետդեպարտամենտից:

Բոլոր զոհերը ծառայել են «Գոլանի» ջոկատում: Զինծառայողների շրջանում «Անխորտակելի ժայռ» գործողության սկզբից զոհվել է 18 մարդ: