Մերձավոր Արեւելքում աճում է հակամարտության զոհերի թիվը. մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածում սպանվել է 107 պաղեստինցի եւ իսրայելցի յոթ զինծառայող:

«Անցած օրվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել են Իսրայելի պաշտպանության բանակի յոթ սպա եւ շարքային զինվորներ», - հայտնել են Իսրայելի բանակի ներկայացուցիչները:

Այդպիսով, ցամաքային գործողության սկզբից զոհվել է Իսրայելի 25 զինվոր եւ երկու քաղաքացի: Հայտարարությունում նշվում է, որ  անցյալ օրվա ընթացքում վիրավորվել է նաեւ 30 զիվորական, որոնցից երեքը ծանր վիճակում են: 

Մինչդեռ, ըստ UNRWA-ի, հուլիսի 21-ին սպանվածների շարքում  3 պաղեստինցի կին եւ 35 երեխա: Գազայի հատվածում հատուկ գործողության   14 օրվա ընթացքում զոհվել է 573 պաղեստինցի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եգիպտոսն Իսրայելին եւ Գազայի հատվածին առաջարկել էր հրադադար հայտարարել եւ Կահիրեում նստել բանակցությունների սեղանի շուրջ: Իսրայելը համաձայնել էր, սակայն ՀԱՄԱՍ շարժման մասնակիցները դեմ էին եղել հրադադարին:

Հուլիսի 8-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր ՀԱՄԱՍ խմբավորման գրոհայինների դեմ «Անխորտակելի ժայռ» գործողությունը սկսելու մասին: