Հայաստանում առայսօր հաստատված չէ բուսական ծագմամբ մթերքների անվտանգության ստուգման կարգը: Այս մասին հուլիսի 23-ին լրագրողներին ասել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Ըստ նրա՝ անվտանգության ստուգումը միայն թունաքիմիկատները չեն, նաեւ ծանր մետաղները, քաղցկեղածինները եւ այլ նյութերն են, որոնք առողջությանը կարող են շատ ավելի վնասել, քան սննդային թունավորումը: 

«Ես անվտանգության ստուգման մասին եմ խոսում, այլ ոչ թե բույսերի հիվանդությունների ֆիտոսանիտարական վերահսկման մասին: Դրանք տարբեր բաներ են»,- բացատրել է Պիպոյանը: Առայսօր որոշված չէ, թե ինչպես պետք է ստուգվի բուսական արտադրանքը կամ ինչպես պետք է տրվի եզրակացությունը, հավելել է նա:

 «Այդ պատճառով Սննդամթերքի անվտանգության ծառայության հավաստիացումները, թե ներկրված ձմերուկները «մաքուր» են, քանի որ մանրամասն ստուգվում են սահմանին, միանգամայն   անհիմն են», -ընդգծել ե նա: