Միջոցները հաշվին փոխանցել հնարավոր կլինի կատարել օնլայն տարբերակով, paypal.idram.am կայքի միջոցով: «Շուտով Idram համակարգի օգտատերերը կարող են նաեւ փոխանցել իրենց գումարները Idram-ից PayPal հաշվին»:

Էլեկտրոնային վճարումների PayPal միջազգային համակարգի հաշիվները արդեն կարելի է կանխիկացնել Հայաստանում: Այդ մասին այսօր՝ հուլիսի 23-ին, լրագրողներին հայտարարել է Idram ընկերության գործադիր տնօրեն Գայանե Ստեփանյանը: «Մեր հաճախորդները կարող են փոխարկել իրենց իրենց էլեկտրոնային փողերը եւ դրանք կանխիկացնել մեր մասնաճյուղերում», -հայտարարել է Ստեփանյանը:

Հաշվում առկա միջոցները փոխարկել կարելի է օնլայն եղանակով paypal.idram.am կայքում:

Idram-ի միջոցով նմանօրինակ ծառայությունն արդեն հասանելի է նաեւ այլ տարածված վճարային համակարգերի՝ Google Wallet եւ WebMoney-ի համար, հայտարարեց Ստեփանյանը: