Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 8 շենքի արտաքին պատով անցնող գազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.08-ին, մարվել` 13.13-ին: Մասամբ այրվել է բնակարաններից մեկի խոհանոցի պատուհանը: