Ռուսական իշխանություններին հավատարիմ ռուսաստանցի օլիգարխները ակտիվները հանում են Լոնդոնից՝ վախենալով ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներից:

Telegraph թերթը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարության անանուն  ներկայացուցիչներին, գրել է, որ ԵՄ ներկայացուցիչները հուլիսի 24-ին կքննարկեն «երրորդ մակարդակի» պատժամիջոցները՝ Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականության կապակցությամբ, որը կարող է  շոշափել ՌԴ տնտեսության մի շարք բնագավառներ, փոխանցում է «Ռոսբալտը»:

Ուկրաինայի արեւելքում մալայզիական  Boeing-777-ի վթարի արդյունքում ԵՄ-ն  կարող է ընդլայնել Ռուսաստանի քաղաքացիների պատժացուցակը: