Ճապոնիայի ազգային անվտանգության խորհուրդը հավանության է արժանացրել Մալայզիական ավիաուղիների օդանավի կործանման իրադարձությունների հետ կապված ՌԴ նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների ներմուծումը, հաղորդում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով ճապոնական կառավարության պաշտոնական աղբյուրներին:

Նշվում է, որ Տոկիոն այժմ նոր պատժամիջոցների մասին հայտարարությունների է սպասում Բրյուսելից, եւ միայն դրանից հետո է ծրագրում հրապարակել իր սահմանափակող միջոցառումների մանրամասներն եւ ուժի մեջ մտնելու ամսաթիվը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Եթե հաստատվի, որ ռուսամետ ուժերն են հարվածել ինքնաթիռին, ապա նոր լուրջ պատժամիջոցների կիրառումը անխուսափելի է», - նշել են արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչները: Ընդամենը մեկ օր առաջ հաղորդվում էր, որ Ճապոնիայի կառավարությունը մտադիր չէ հապճեպ որոշումներ կայացնել մալայզիական ինքնաթիռի միջադեպի հետեւանքով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու առիթով:

Այսօր, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան կփորձի իր ֆրանսիացի կոլեգա Ժան-Իվա Լե Դրիանային «ծայրահեղ մտահոգություն» ներշնչել ՌԴ-ին «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիրների վաճառքի գործարք կնքելու կապակցությամբ: