ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Մերձավոր Արեւելքում հակամարտող կողմերի դիտարկմանն է փոխանցելզինադադարի իր ծրագիրը: Ծրագիրը նախատեսում է մեկ շաբաթյա հրադադար, որի ընթացքում կողմերը, Եգիպտոսի միջնորդության պայմաններում, կարող են բանակցել երկարաժամկետ զինադադարի շուրջ:
Այդ ընթացքում Իսրայելր կարող է շարունակել Գազայի հատվածում թունելների ոչնչացումը, որոնք ծայրահեղական իսլամիստներն օգտագործում են իսրայելական տարածք ներթափանցելու նպատակով, գրում է Haaretz թերթը՝ վկայակոչելով Իսրայելի բարձրաստիճան քաղաքական գործչին:
ԱՄՆ պետքարտուղարը երկու կողմերից պատասխան է ակնկալում: Իսրայելի անվտանգության աշխատակազմն արդեն սկսել է ծրագրի քննարկումը, եւ Իսրայելի լրատվոմիջոցների տեղեկացմամբ, կառավարությունը պատրաստ կլինի այս ծրագրին, եթե ՀԱՄԱՍ-ը նույնպես համաձայնի դրան, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: http://www.dw.de/





























