Հիվանդանոցից, հուլիսի 23-ին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց է դիմել 58-ամյա Թամարա Ս.-ն: Ըստ հարազատների հայտարարության` կինը վնասվածքն ստացել է ավտովթարից, սակայն տուժողը բժիշկներին հայտարարել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելուց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ Թամարա Ս.-ն վնասվածքը ստացել է հուլիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մեղրի քաղաքի հրապարակում, 27-ամյա Ռուբիկ Ա.-ի վարած «Պորշ Կաեն» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելու հետեւանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: