Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հայտարարել է Ուկրաինայի արեւելք՝ Boeing-ի վթարի վայր, եւս 100 ոստիկան ուղարկելու մասին:

«Սա հումանիտար առաքելություն է, որը խիստ պարզ եւ հստակ նպատակներ ունի»,- վարչապետի խոսքերն է մեջբերում  Reuters-ը:

Զինված նոր խումբը կմիանա ավստրալացի եւս 90 ոստիկանների, որոնք Լոնդոնում կարգադրությունների են սպասում:

«Ողբերգության հանգամանքների քննությունը չպետք է մի քանի շաբաթից ավելի շարունակվի», — ընդգծել է  Էբոթը:

Այս պահին ոստիկանների ժամանումը համաձայնեցնում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:

Ավելի վաղ ԵԱՀԿ դիտորդները հայտարարել էին, որ վթարի վայրը պատշաճ կերպով վերահսկվում է: