ԱՄՆ-ը «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ (ADY) եւ կառուցվող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կբեռնեն ռազմական մատակարարումներով:

Ռուսական աղբյուրների տվյալներով դրան կնպաստի Աֆղանստանից իրենց ունեցվածքի (ռազմական տեխնիկա, ռազմամթերք) տարհանման նպատակով ամերիկացի զինվորականների կողմից մշակված «Կովկասյան միջանցքը»:

«Կովկասյան միջանցքն ընկած է աֆղանական Գերատից մինչեւ թուրքմենական Մար, իսկ այնուհետեւ Թուրքմենբաշի նավահանգիստ լաստանավային փոխադրմամբ Բաքու եւ դրան հետեւող երկաթուղային  հասցեագրումը մինչեւ Բաթումի (Վրաստան) կամ Թուրքիա», - նշում են ռուսական աղբյուրները:

Նրանց տվյալներով՝ երթուղու վերբեռնման բոլոր տեղերում կուտակային կայարաններ կստեղծվեն:

«2014թ. աշնանից մինչեւ 2016թ. ամեն ամիս Կովկասի միջանցքի միջոցով կտեղափոխվեն առնվազն 2200 կոնտեյներ եւ տեխնիկական միավորներ», - կարծում են ռուս մասնագետները, հաղորդում է «Վրաստան Online»-ը: