Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Գազայի հատվածում 12-ժամյա հրադադարը, փոխանցում է Reuters-ը:

Նշվում է, որ 12 ժամվա ընթացքում բանակը փնտրելու է ստորգետնյա թունելները, որոնք պաղեստինցի գրոհայիններն օգտագործում են Իսրայելի վրա հարձակվելու համար, փոխանցում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն  ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Գազայի հատվածում 12-ժամյա հրադադարի մասին:  Ավելի ուշ ՀԱՄԱՍ խմբավորումը համաձայնել է  ռազմական գործողությունները 12 ժամով դադարեցնելուն: Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում հատուկ գործողությունը կդադարեցնեն  09.00-ին։