Անգլիայի Մանչեսթրի դատարանի դատավորի հանդեպ ծառայողական քննություն է սկսվել այն բանից հետո, երբ նա քնել է երեխայի բռնաբարության  գործի լսումների ժամանակ։

Փաստաբանները բողոքել են դատավոր Ֆիլիպ Քաթանից։ Ըստ նրանց` Քաթանը գործի քննության առաջին օրը քնել էր զոհի խաչաձեւ հարցաքննության ժամանակ: Դատավարությունն ընդհատվել էր, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դատավորը հրաժարվել է մեկնաբանել իր դեմ մեղադրանքները`  մինչեւ ծառայողական քննության ավարտը:

Թագավորական դատախազությունը հայտնում է, որ երեխայի բռնաբարության գործը որքան հնարավոր է արագ հանձնելու են վերանայման, որի մասին կհայտնեն շահագրգիռ կողմերին: