ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են ռուսական կողմի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրը։

Հուլիսի 25 –ին ԱՄն փոխնախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հայտնել էր, որ ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ուղղությամբ` ԵՄ-ի հետ համագործակցելով, փոխանցում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են ընդլայնել պատժամիջոցների ենթակա ռուսական ընկերությունների ցուցակը եւ նոր սահմանափակումներ մտցնել արդեն այնտեղ ընդգրկված կազմակերպությունների դեմ: