«PBS SoCal Plus» հեռուստաալիքը Լոս Անջելեսում օգոստոսի 2-ին` տեղի ժամանակով 18:00-ին,  կեսժամանոց փաստագրական ֆիլմ կցուցադրի  «Թումո. Հայաստանում փոփոխություններ են սկսվում» անվանմամբ: «Asbarez» թերթը գրում է, որ փաստագրական կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորն է Վահե Բաբայանը, պրոդյուսերը` Պերճ Բերամյանը:

 Հայաստանում «Թումո» ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնը ստեղծվել է դեռահասներին կարիերայի այլընտրանքային հնարավորություններ ընձեռելու համար, որպեսզի օգնի փոխել երկրում սոցիալ-տնտեսական վիճակը:  Ստանալով տեխնոլոգիապես ամուր հարթակ եւ ճիշտ գործիքներ` հայ նոր սերունդն օգտագործում է ստեղծագործական ներուժը, որպեսզի ձեւավորի իր ապագան` համաշխարհային շուկայում մրցակցելու ակնկալիքով: