Վենեսուելայում եւս մեկ հետաքրքիր էքսկուրսիա է հայտնվել՝ գաստրոնոմիականը:

Այն ներառված է զբոսաշրջային ծավալուն «Մանաուս-Մարգարիտա» ծրագրում, որը 6 հազար կմ տարածքում հյուրերին ցույց է տալիս երկրի մի քանի մարզերի բնությունն ու  մշակույթը:

Այժմ Բոլիվար, Մոնագաս, Սուկրե, Անսաոտեգի եւ Նուեւա Էսպարտա այցելող հյուրերը կարող են ծանոթանակ տեղի խոհարարական ավանդույթներին եւ ազգային յուրատեսակ ուտեստներ համտեսել, փոխանցում է Buenolatina.ru-ն: Ամբողջ ճանապարհին հանդիպում են ռեստորաններ ու սրճարաններ, որոնցում վաճառում են տապակած Սապոարա (Օրինոկո գետի ջրերում ապրող ձուկ)՝ բրնձով եւ տապակած բանանով, փոխանցում է  Travel.ru-ն:

Մոնագասում գուրմանները կարող են համտեսել «սանկոչո» թանձր ապուրը, որը պատրաստվում է մի քանի տեսակ բանջարեղենով, ձուկ եւ խեցգետին, տնական պանրով լոշեր, խոխոտոյի սերմերով քաղցրավենիքներ, մանիոկու եւ այլ յուրահատուկ քաղցրավենիքներ: Բոլիվարում էլ կարելի է համտեսել  հնդկական ընկույզով քաղցրավենիքներ, ապխտած միս՝ սեւ բակլայով եւ կրիայի ապուր: