Այսօր՝ հուլիսի 28-ին եւս Տավուշի մարզի սահմանամերձ հատվածներում հակառակորդը շարունակել է կրակել, հայկական կողմն էլ մի քանի հատվածներում պատասխան է տվել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 28-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ես կարող եմ ասել հուլիսի 28-ի ժամը 19-ի դրությամբ վիճակի մասին, ամեն օրվա պես կրակոցներ են եղել, բայց շատ ահարկու չէին: Հիմնական կրակոցները եղել են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, թեեւ կրակել են նաեւ ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղությամբ»,-ասաց նա, հավելելով, որ այդ կրակոցներից ոչ ոք չի տուժել: