Գերմանիայի Վուբերտալ քաղաքում երեք անհայտ մարդիկ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել սինագոգի ուղղությամբ: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել կասկածյալներից մեկին. Նա 18 տարեկան է: Մյուս երկուսը կարողացել են փախուստի դիմել դեպքի վայրից, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Rheinische Post-ը:

Նշենք, որ այս օրերին Գերմանիայում բողոքի ակցիաներ են տեղի ունենում ի պաշտպանություն պաղեստինցիների: