Կաբարդինա-Բալկարիայում Էլբրուս լեռան վրա ալպինիստը մահացել է կայծակի հարվածից:

Ինչպես հաղորդել են ԱԻՆ Գլխավոր վարչությունում, հուլիսի 27-ին ալպինիստուհին փրկարարներին հաղորդել է, որ Էլբրուս լեռը բարձրանալիս նրա ամուսնուն հարվածել է կայծակը: Տղամարդը տեղում մահացել է:

Զանգահարած կինը հստակեցրել է, որ գտնվում է Էլբրուսի արեւմտյան կողմում, եւ հուլիսի 28-ին առավոտյան դեպքի վայր է ուղեւորվել փրկարարների խումբը:

Կեսօրին ալպինիստին գտել են ծովի մակարդակի 5642 մետրի վրա: Մահացածի մարմինը որոշվել է տեղափոխել ավելի ուշ, երբ կբարելավվեն եղանակային պայմանները: Երեկոյան կինը փրկարարների հետ իջել է Տերսկոլ տուրիստական բազա: Նրա վիճակը գնահատվում է բավարար, հաղորդում է «Ռոսբալտը»:

Առավոտյան հուլիսի 29-ին փրկարարները դեպքի վայր են ժամանել մահացածի մարմինը իջեցնելու համար: