Գյումրի քաղաքի Գորկու փողոցում, հուլիսի 28-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Հարություն Հ.-ին, շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց եւ ներկայացել ոստիկանության Կումայրիի բաժին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: