Հուլիսի 29-ին, ժամը 12.00-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շերամի փողոցի թիվ 27 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1945 թ. ծնված Միխայիլ Մ.-ին եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























