Հայաստանի ԱՆ  ԴԱՀԿ ծառայության կողմից այս պահին ապօրինի գործողություններ է իրականացվում Մարզահամերգային համալիրի հանդեպ:

Համալիրի մամուլի պատասխանատու Լիլիա Ադունցը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ներխուժել են Մարզահամերգային համալիր եւ առանց հիմնավորումների համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրում շենքից: Այս ամենը հետեւանք է Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ բյուջեից շուրջ  25մլն ԱՄՆ  դոլարի ՄՀՀ-ին  փաստորեն չտրամադրված վարկի շուրջ մութ պատմությունը քողարկելու»: