Ոստիկանության Իջեւանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Ազիբեկյանը հուլիսի 28-ին վթարի է ենթարկվել, բարեբախտաբար մարմնական վնասվածք չունի. հաջորդ օրվանից աշխատանքի է գնացել: Այս մասին NEWS.am-ին ասաց Անդրանիկ Ազիբեկյանը:

«Երեքով ենք եղել, ոչ մեկիս էլ ոչինչ չի պատահել, սովորական փոքրիկ ավտովթար էր: Ես էլ ապահովության համար դիմեցի հիվանդանոց՝ սոտւգվելու նպատակով ու հենց հաջորդ օրվանից էլ գործի եմ եկել: Այս պահին էլ եմ այստեղ»,- ասաց նա:

Դեպքը տեղի է ունեցել Երեւան-Սեւան ավտոճանապարհին. Իջեւանի ոստիկանապետն իր ընկերն իր վարած ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի ծառին, իսկ Անդրանիկ Ազիբեկյանն էլ տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն: