Մայիսի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով Լուսինե Հ.-ի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւան քաղաքի վարչությունների, Մաշտոցի բաժնի եւ Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել է 29-ամյա Էդգար Գ.-ն, որը հուլիսի 30-ին, ժամը 20.10-ին, բերման է ենթարկվել բաժին եւ խոստովանել կատարածը:

Պարզվել է նաեւ, որ նա մեկ այլ ավազակային հարձակում էլ հունիսի 16-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի վարչական տարածքում, կատարել էր Վարդուհի Հ.-ի նկատմամբ:

Էդգար Գ.-ն ձերբակալված է:

Քննությունը վարում է ոստիկանության Մաշտոցի քննչական բաժինը: