ՌԴ քաղաքացի, 27-ամյա Էդգար Արթուրի Աբգարյանը ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Գրաչեւսկի շրջանի ներքին գործերի բաժնի կողմից հետախուզվում է կողոպուտ կատարելու մեղադրանքով:

Ըստ ստացված տեղեկությունների` նա ներկայումս թաքնվում է ՀՀ-ում:

Էդգար Աբգարյանի վերաբերյալ որեւէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` 010-56-48-21, 010-56-12-32 հեռախոսահամարներով, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է: