Ռուսաստանում հայտնի բլոգերների գրանցումը նախատեսող եւ մասնակիորեն դրանց լրագրողներին հավասարեցնող օրենքը ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ին:

Օրենքը վերաբերում է օրական ավելի քան 3 հազար այցելություններ ունեցող բլոգերին: Նրանց պատրավորեցրել են հետեւել, որպեսզի բլոգները չօգտագրոծվեն հանցագործությունների իրականացման, պետական գաղտնիքի հանրայնացման, ծայրահեղական նյութերի հրապարակման, պորնոգրաֆիայի քարոզչության, բռնության եւ դաժանության պաշտամունքի համար: Հայտնի բլոգերներին կարգելվի նաեւ իրենց էջերում անվայել արտահայտություններ թույլ տալ:

Համաձայն օրենքի տեքստի՝ բլոգերը իր կայքում պետք է տեղադրի իր ազգանունն ու տվյալները, ինչպես նաեւ էլեկտրոնային հասցեն՝ իրավաբանական նշանակություն ունեցող հաղոդագրությունները ուղարկելու համար, հաղորդում է Lenta.ru-ն:

Հայտնի բլոգերների ցուցակում են հայտնվել, մասնավորապես, հումորիստ եւ դերասան Միխայիլ Գալուստյանը, NewsMedia հոլդինգի տնօրեն Աշոտ Գաբրիելյանովը, հումորիստ Միխայիլ Զադորնովը, գրողներ Բոորիս Ակունինը եւ Էդուարդ Լիմոնովը: