Ադրբեջանական կողմը հաստատել է  Լեռնային Ղարաբաղի ԶՈւ-ի հետ շփման գծի միջադեպի արդյունքում 4 զինծառայողների մահվան փաստը:

Ադրբեջանի հանրապետության պաշտպանության նախարարության  տվյալներով՝ զոհվել են 4 ադրբեջանցի զինծառայողներ.

ենթասպա Ալիեւ Փարվին

կրտսեր ենթասպա Հուսեյնով Ռախիլը

կրտսեր ենթասպա Ահմեդով Էլչին

զինվոր Գուլիեւ Սարհան

Ադրեբջանական կողմի վարկածով՝ միջադեպը տեղի է ունեցել Աղդամի ուղղությամբ՝ Աղդերում (Մարտակերտ): ԼՂՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ անցած գիշեր Մարտակերտի ուղղությամբ ադրբեջանական կողմը դիվերսիայի հերթական փորձ է ձեռնարկել, որը խլել է մեկ հայ զինվորի կյանք:

Սակայն ադրբեջանական կողմից ներկայացված տվյալները շատ լղոզված են՝ հաշվի առնելով նրա կողմից նշված վայրերի մեծ հեռավորությունը:

Տեղի ունեցած պատկերի խեղաթյուրման նմանատիպ փորձերը տեղավորվում են ադրբեջանական կողմի տրամաբանության մեջ՝ 2 օր շարունակ Բաքուն կտրականապես հերքում էր միջադեպերի փաստը, բայց նախօրեին «հանկարծ» հաղորդել էր «երեք օր շարոնակվող մարտերի» եւ 8 զոհերի մասին: