Հայկական խաղողի արտահանման հետ ոչ մի խնդիր չպետք է ծագի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց «Սպայկա» լոգիստական ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ գարնանային ցրտահարությունները եւ կարկուտը խաղաղի տեսակների վրա այնպիսի ազդեցություն չեն թողել, ինչպես ծիրանի: Դեղձերի գնման դեպքում եւս սուր անբավարարություն չի եղել, հավելել է Բաղդասարյանը:

«Աշնանային սեզոնին մենք անհրաժեշտ ենթակառուցվածք ենք պատրաստել եւ պատրաստ ենք գյուղացիների հետ գնային բանակցություններին», - նշել է նա:

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայասատանի գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, մարտի վերջի ցրտահարություններից Հայաստանում տուժել են խաղողի շիվերի կենտրոնական աչքերը, սակայն դրանց փոխարեն հասցրել են նորերը բացվել: Տուժած գյուղացիները մոտ 8 հազար խաղողի պատվաստ են ստացել, այդ է թվում՝ Վարդագույն Երեւանի (Վարդագույն քիշմիշ)

«Սպայկա» ԲԲԸ Հայաստանից միրգ եւ բանջարեղեն է արտահանում, առավելապես Ռուսաստան: