Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվում էր Երեւանի թիվ 6 հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ, 17-ամյա Գագիկ Ավագյանը, որը տառապում է տկարամտությամբ: Նա հուլիսի 10-ին, ժամը 19.00-ին, դուրս էր եկել իրենց տնից եւ անհայտ կորել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 1-ին, ժամը 16.30-ին, Գագիկ Ավագյանը հայտնաբերվել է Երեւանի Մարգարյան փողոցի 37 շենքի մի բնակարանում: Նա հայտնել է, որ հուլիսի 10-ից թափառել է Երեւան եւ Սեւան քաղաքների փողոցներում:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Սեւանի բաժին: