Մահապատժի դատապարտված ԱՄՆ քաղաքացի Ջոզեֆ Վուդին 15 մահացու ներարկում են կատարել, այն բանից հետո, երբ դատապարտյալը չի մահացել մեկ ներարկումից հետո, հաղորդում է CNN-ը:
Ինչպես նշում են մահապատժի իրականացմանը ներկա լրագրողները, չնայած դեղի հսկայական չափաբաժնի, Վուդը 2 ժամ շարունակ շնչահեղձ եղել: Այս դեպքից հետո Արիզոնա նահանգի դատախազ ժամանակավորապես դադարեցրել է մահապատիժների իրականացումը: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Հանրապետական Ջոն Մաքեյնը այդ դեպքը համարել է կտտանքին հավասարազոր:
«Մահապատիժների գործով տեղեկատվական կենտրոն» կազմակերպության գործադիր տնօրեն Ռիչարդ Դայեթերը նշել է, որ պատժի իրականացումը չի իրականացվել արձանագրության համաձայն. «Փոխարենը մեկ ներարկումն անելուց հետո խոստովանեն, որ այն չի ազդում, նրանք շարունակել են ներարկել կրկին ու կրկին», - ընդգծել է Դայեթերը:
1989թ. իր ընկերուհու եւ նրա հորը սպանելու համար մահապատժի դատապարտված ԱՄՆ քաղաքացի Ջոզեֆ Վուդը մահացել է ընթացիկ տարվա հուլիսին Արիզոնա նահանգի բանտում մահացու ներարկումից 2 ժամ անց:





























