Թունիսում անապատի մեջտեղում անսպասելիորեն հսկայական քաղցրահամ լիճ է առաջացել, հաղորդում է The Independent-ը:

Մինչ այժմ այս հանկարծակի երեւույթի բացատրությունը դեռ չի տրվել. Մինչեւ գիտնակնանները փորձում են այս երեւյթին բացատրություն գտնել, տեղացի բնակիչները արդեն այդ ափերը վերածել են լողափների:

Լիճը հայտնաբերել են հովիվները Հաֆսա քաղաքից 25 կմ դեպի հարավ: Գիտնականները չեն կարողանում բացատրել՝ ինչպես է ջրի նման քանակությունը հայտնվել մակերեսին: Վարկածներից մեկով՝ այն սեյսմիկ ակտիվության արդյունք է: Գրունտային ջրերի մակարդակը կտրուկ բարձրացել է, եւ մի մասը դուրս է եկել մակերեւույթին:

Տեղական իշխանությունները շտապել են բնակիչներին նախազգուշացնել, որ ջուրը կարող է վտանգավոր լինել եւ արգելել են լողալ այնտեղ: Սակայն դա չի կանգնեցրել բնակիչներին, ովքեր շտապում են լողանալ եւ արեւայրուք ընդունել: «Որոշ մարդիկ պնդում են, որ սա հրաշք է, որոշները՝ անեծք», - նշել է France 24-ի լրագրող Լահդար Սուիդը: