Հյուսիսային Քարոլինա նահանգում «Mary's Gourmet Diner» ռեստորանում 15 տոկոս զեղչ են սահմանել  հրապարակայնորեն աղոթող այցելուների համար, հաղորդում է «Foxnews»-ը:

Եթե մատուցողները նկատում են, որ այցելուներից մեկն աղոթում է, ավելի ուշ նրանք զեղչի կտրոն են բերում: Ռեստորանում ակցիայի մասին հայտարարություն չկա, այցելուների նախօրոք չեն զգուշացնում գումար տնտեսելու հնարավորության մասին:

Ակցիան ռեստորանում գործում է արդեն 4 տարի, սակայն այն բանից հետո, երբ այցելուներից մեկը սոցցանցում անդորագրի լուսանկարն է տեղադրել, որը վկայում է զեղչի մասին,  հաստատությունը լայն հեղինակություն է ձեռք բերել:

Հաստատության սեփականատեր Մերի Խագլանդը նշել է, որ սա ոչ թե կրոնական, այլ հոգեւոր գործողություն է: Նա նաեւ հավելել է, որ ռեստորանում ոչ ոքի չեն ստիպում աղոթել. Մարդիկ, չկասկածելով զեղչի մասին, աղոթում են սեփական կամքով:

Մերիի երիտասարդությունն անցել է Ֆիլիպիններում, նա ծանոթ է աղքատությանը, ուստի համարում է, որ մարդը, ով գնահատում է ամեն ափսե ուտելիքը որպես պարգեւ, պետք է պարգեւատրվի: