Միջազգային փորձագետները կաշխատեն վթարի ենթարկված «Բոինգ-777»-ի զոհերի մնացորդների հետ, հաղորդում է « Dialog.ua »-ն:

«Մնացորդները կբերեն մոտավորապես օգոստոսի 2-ին ժամը 22:00-ից մինչեւ օգոստոսի 3-ի առաջին կեսը: Միջազգային փորձագետների աշխատանքը նախատեսված է վաղն իրականացնել»,- հաղորդել է Խարկովի մարզի շրջանային պետական վարչության ղեկավար Իգոր Բալուտան:

Խարկով քաղաքում Մալիշեւի անվան գործարանում արդեն հրապարակ է հատկացվել միջազգային փորձագետների աշխատանքի համար, որոնք հետազոտում են ավիավթարի պատճառները եւ նույնականացնում են զոհերի մարմինները որտեղ պատրաստում են Նիդերլանդներ հետագա տեղափոխմանը:

Ինչպես հաղորդում էին նախկինում, օգոստոսի 2-ին ԵԱՀԿ դիտորները գնդակոծության պատճառով լքել են «Բոինգ-777»-ի վթարի վայրը: