Ֆրանսիայի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցը ձերբակալվել է 50 կգ կոկաին գողանալու մեղադրանքով, գրում է «The Independent»-ը:
34-ամյա ոստիկանը, որի անունը չեն հայտնում, ձերբակալվել է Պերպինյան քաղաքում իսպանական սահմանի մոտակայքում, որտեղ արձակուրդն էր անցկացնում: «Reuters»-ի համաձայն՝ Փարիզի ոստիկանական վարչությունից թմրավաճառներից առգրավված 50 կգ կոկաինի անհետացամն մասին հայտնի է դարձել օգոստոսի 1-ին: Կասկածյալի ձերբակալությանը նպաստել են վերահսկման տեսախցիկների ձայնագրությունները: Դրանցում երեւում է, թե ինչպես հուլիսի 24-ի գիշերը տղամարդը երկու պայուսակով շենք է մտնում ու շուտով դուրս է գալիս:





























