Պետությունը 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ է տրամադրել, եւ գրավադրված է եղել Մարզահամերգային համալիրի շենքը. գումարը ժամանակին չեն մարել, պետությունն իր փողն է պահանջում եւ համապատասխան մարմիններն զբաղվում են այդ գործընթացով: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, Գեղարքունիքի մարզում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Մարզահամերգային համալիրի աճուրդին վերաբերող հարցին:
Խոսելով Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության համալիր զարգացման ծրագրից՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Մեր այցի նպատակն է ուսումնասիրել տարածքները եւ փորձել այս երկու բնակավայրերում իրականացնել առաջարկվող ծրագիրը: Այս կարեւոր ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 60 մլրդ ՀՀ դրամ է, առաջին փուլում նախատեսվում է ծախսել 3 մլրդ ՀՀ դրամ»:




























