Վերջին մի քանի տարիներին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Հայաստանի երկաթուղու զարգացման համար ներդրել է մոտ 100 մլրդ դրամ (մոտ 245 մլն դոլար): Այս մասին հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Երեւանում Երկաթուղագործի օրվա (օգոստոսի առաջին կիրակին) նախօրեին տեղի ունեցած միջոցառման ժամանակ:

«Միայն վերջին տարիներին մենք կարողացել ենք կառուցել 5 նոր կամուրջներ, որոնք փոխարինել են 19-րդ դարում կառուցված եւ շահագործման ժամկետը լրացած կամուրջներին»,-ընդգծել է Ռեբեցը:

2013թ.-ին վերանորոգվել է Գյումրու երկաթգծի համալիրը, «Գյումրի» լոկոմոտիվային ու վագոնային դեպոն: «Իսկ ընթացիկ տարում մենք մեզ ու մեր աշխատակիցներին նվեր ենք մատուցել՝ ավարտելով Սանահին կայարանի վերանորոգումը»,- եզրափակել է Ռեբեցը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն(«ՌԵ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն) ղեկավարում է Հայաստանի երկաթուղային կոնցեսիաները 2008թ.-ից ի վեր: