Այսօր մահացել է լրագրող, տնտեսական մեկնաբան Սամվել Ավագյանը:

Նրա մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ էր հայտնաբերվել: Ուռուցքը հայտնավերվել էր ուշացումով եւ որոշ բարդություններով: Սամվելը բուժում էր անցել Մոսկվայում, ապա վերադարձել Հայաստան:

Սամվել Ավագյանն աշխատել է «Հայք», «Կապիտալ», NEWS.am, Hetq.am լրատվամիջոցներում: Սամվել Ավագյանը NEWS.am-ի ֆուտբոլային թիմի հիմնադիրն ու ավագն էր:

NEWS.am-ի խմբագրակազմը ցավակցում է Սամվել Ավագյանի հարազատներին եւ ընկերներին վերջինիս անժամանակ մահվան կապակցությամբ: