Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում, կարող են օգտվել տվյալների փոխանցման ծառայություններից 4G/LTE ցանցում:
4G/LTE ցանցի հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը նախքան Հայաստանից մեկնելը եւ, արդեն Ռուսաստանում, միանալ ՄՏՍ-Ռուսաստանի ցանցին: 4G/LTE տվյալների փոխանցման ծառայությունները տրամադրվում են նույն պայմաններով, ինչ 2G/3G ցանցերում՝ 49 դրամ/ՄԲ:





























